Միլս. ԱՄՆ-ը կաջակցի կոռուպցիայի դեմ «իրական պայքարողներին» - Mediamax.am

6832 դիտում

Միլս. ԱՄՆ-ը կաջակցի կոռուպցիայի դեմ «իրական պայքարողներին»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս:Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսնն այսօր ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում դեռեւս անելիքներ կան, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն այդ հարցում:

Դեսպանն այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը:

 

«Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսեւորում»,- ասել է Ռիչարդ Միլսը՝ ողջունելով այդ առնչությամբ ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները:

 

Ռիչարդ Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի հետ կապված մանրամասներ:

 

«Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու եւ հետեւողականություն ապահովելու գործում մեծապես կարեւորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը եւ գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների եւ առաջարկությունների համար», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին