Հայաստանում կիրականացվի սեյսմիկ ռիսկի քարտեզագրում - Mediamax.am

5025 դիտում

Հայաստանում կիրականացվի սեյսմիկ ռիսկի քարտեզագրում


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Համաշխարհային բանկը կհամագործակցեն «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակում:

ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ՀԲ տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները:

 

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով:

 

Կողմերը քննարկել են նաեւ ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք ներառում են աղետների արդյունքում Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, երկրի ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, ինչպես նաեւ՝ աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին