Էլեկտրամոբիլների սեփականատերերը կազատվեն կայանման վճարից - Mediamax.am

3989 դիտում

Էլեկտրամոբիլների սեփականատերերը կազատվեն կայանման վճարից


Լուսանկարը` ssl.com


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին այսօր հավանություն է տվել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագծին:

Մասնավորապես, նախատեսվում է բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի` էլեկտրամոբիլների սեփականատերերին ազատել հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից:

 

Քաղաքապետարանում նշել են, որ կարեւորելով տրանսպորտի ոլորտում էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, նպատակ ունեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածման եւ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարենպաստ միջավայի ստեղծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին