Հայաստանը հումանիտար օգնություն է առաքել Սիրիա - Mediamax.am

6868 դիտում

Հայաստանը հումանիտար օգնություն է առաքել Սիրիա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի անունից Սիրիա է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ առաքումը կազմակերպվել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն եւ ՀՀ նախագահի հանձնարարությամբ:

 

18 տոննա մարդասիրական օգնությունը (հիմնականում` սննդամթերք) Սիրիա է առաքվել ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:

 

«Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

 

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:

 

Առաջիկա օրերին նախատեսվում է մարդասիրական օգնության նոր խմբաքանակի առաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին