Տաթեւում կատարվել է 25 նորապսակների օրհնության կարգ - Mediamax.am

1928 դիտում

Տաթեւում կատարվել է 25 նորապսակների օրհնության կարգ


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Տաթեւ համայնքում Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվել:

Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, կատարվել է ավելի քան 25 նորապսակների օրհնության կարգ, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն, երգ ու պար։

 

«Նման նախաձեռնությունները մտերմացնում են նորաստեղծ ընտանիքներին, իսկ Տաթևի բնակիչներն իրենց առավել ներգրավված են զգում համայնքային կյանքին»,-ասել է Հայր Միքայելը։ Նրա խոսքով, այսպիսի միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, հոգեւոր կյանքի զարթոնքին և ազգային ավանդույթների պահպանմանը:

 

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ տոնական միջոցառումները նպատակ են հետապնդում ոչ միայն համախմբել երիտասարդ զույգերին, այլեւ տոների միջոցով զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը Տաթեւի տարածաշրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին