Շահին Միրզոեւ. «Հայաստան գալով չեմ սխալվել» - Mediamax.am

6556 դիտում

Շահին Միրզոեւ. «Հայաստան գալով չեմ սխալվել»


Շահին Միրզոեւ
Շահին Միրզոեւ

Լուսանկարը` Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» միջազգային կոնֆերանսին մասնակցում է թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւը:

Նա մի քանի օր առաջ փախել է Ադրբեջանից եւ ապաստան է ստացել Հայաստանում:

 

Ելույթ ունենալով կոնֆերանսում, Շահին Միրզոեւն ասել է.

 

«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում եւ նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում եւ այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ, Հայաստան գալով չեմ սխալվել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին