Կառավարությունում զորահավաքային մարմին կստեղծվի - Mediamax.am

2033 դիտում

Կառավարությունում զորահավաքային մարմին կստեղծվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է կառավարության աշխատակազմում 6 անձից բաղկացած զորահավաքային մարմին ստեղծել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած եւ հավանության արժանացած նախագծով սահմանվում է, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ռազմատնտեսական եւ զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին կստեղծվի:

 

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ որոշման ընդունումը պայմանավորված է վերջին տարիներին երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների բարելավման եւ կատարելագործման անհրաժեշտությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին