«Լույս»-ն ու Պաշտպանական համալսարանը կշարունակեն գործակցել - Mediamax.am

2305 դիտում

«Լույս»-ն ու Պաշտպանական համալսարանը կշարունակեն գործակցել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

 

Համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը կարեւորել է «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում:

 

Նրա խոսքով՝ համալսարանի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները հետեւում են «Լույս»-ի կողմից իրականացվող ծրագրերին եւ հունվարի 25-ին մասնակցել են ՊՆ-ի եւ հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթին»:

 

Ծանոթացնելով Պաշտպանական համալսարանի գործունեությանը՝ Հայկ Քոթանջյանը նշել է, որ այն կազմակերպում է ռազմավարական-քաղաքական ֆորումներ եւ համաժողովներ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի փորձագետների մասնակցությամբ՝ «Հայաստանը դարձնելով Հարավային Կովկասում կառուցողական երկխոսության կարեւոր հարթակ»:

 

Ժաքլին Կարաասլանյանն էլ ընդգծել է, որ «Լույս» հիմնադրամի եւ համալսարանի միջեւ համագործակցությունը կշարունակվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին