ԼՂՀ քաղաքացիները Երեւանում կարող են մասնակցել հանրաքվեին - Mediamax.am

1918 դիտում

ԼՂՀ քաղաքացիները Երեւանում կարող են մասնակցել հանրաքվեին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԼՂՀ քաղաքացիները Արցախում փետրվարի 20-ին նախատեսված սահմանադրության հանրաքվեին կարող են մասնակցել Նաիրի Զարյան 17ա հասցեում կազմավորված Ե/1 տեղամասում:

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ընտրատեղամասը բաց կլինի ժամը 08:00-20:00-ը:

 

ՀՀ Ազգային ժողովն էլ տեղեկացնում է, որ Արցախի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին