Մեկնարկում է մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառը - Mediamax.am

2615 դիտում

Մեկնարկում է մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում կբացվի Մանկապատանեկան գրքի երեւանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-վաճառքին կներկայանան «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արեւիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը եւ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

 

Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն եւ այլ ծրագրեր:

 

Ցուցահանդես-տոնավաճառը կգործի մինչեւ փետրվարի 21-ը:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52 12 22 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին