Շարժական գրախանութ «ԳրաԲուսը» կշրջի Երեւանում - Mediamax.am

5159 դիտում

Շարժական գրախանութ «ԳրաԲուսը» կշրջի Երեւանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 19-ին Հայաստանում առաջին շարժական գրախանութ «ԳրաԲուսը» կշրջի Երեւանի համայնքներում:

Շարժական գրախանութ-ավտոբուսի բացումը կկատարի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ փետրվարի 19-ին, ժամը 12։00-ին Երեւանի Ազատության հրապարակում: Այնուհետեւ գրախանութ-ավտոբուսը կշրջի Երեւանի համայնքներում եւ ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 30% զեղչով:

 

Գրքերը կվաճառեն սիրված եւ ճանաչված մարդիկ, հայտնում են մշակույթի նախարարությունից:

 

«ԳրաԲուսի» երթուղին փետրվարի 19-ին.

 

12:00 – Ազատության հրապարակ

13:50 – «Դալմա գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի մուտքի մոտ

15:10 – Գարեգին Նժդեհի հրապարակ

15:40 - «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց

17:00 - «Սասունցի Դավիթ» կայարան

17:40 – Հանրապետության հրապարակ

18:40 – Հյուսիսային պողոտա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին