Նախագահ. Հայաստանը մեկ տարուց դրախտ դարձնելու խոստում չենք տալու - Mediamax.am

7277 դիտում

Նախագահ. Հայաստանը մեկ տարուց դրախտ դարձնելու խոստում չենք տալու


նախագահ Սերժ Սարգսյանը
նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը «կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին»:

«Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցման այդ գործընթացը եւ պարտավոր ենք այդ անցումը կատարել անցնցում: Այս ընթացքում մենք նաեւ պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության համագումարին:

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր եւ անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության եւ կամքի ուժով միայն։ Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, եւ այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին