Հայաստանում կբարձրացվի աղետների դիմակայունությունը - Mediamax.am

4344 դիտում

Հայաստանում կբարձրացվի աղետների դիմակայունությունը


Լուսանկարը` http://www.mes.am

Լուսանկարը` http://www.mes.am


Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկը կաջակցի Հայաստանում աղետների դիմակայունության բարձրացմանը՝ մեկնարկելով Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը:

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին քննարկել են «Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» իրականացման ուղիները, նախանշել նոր հնարավորություններ կառույցների միջեւ համագործակցության ընդլայնման համար:

 

Ծրագիրն ուղղված է տեխնածին եւ բնական աղետների նկատմամբ ՀՀ կառավարության եւ բնակչության դիմակայունության եւ արձագանքման կարողությունների բարձրացմանը:

 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է աղետների ժամանակ հատուկ թիրախային խմբերի (կանայք, երեխաներ, հաշմանդամներ) դիմակայունության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մշակման կարեւորությունը, ինչպես նաեւ հատուկ հարթակների միջոցով իրազեկման գործընթացի իրականացումը:

 

Մայիսին նախատեսվում է Աղետների նվազեցման եւ վերականգնման գլոբալ գործիքի (GFDRR) փորձագետների այցը Հայաստան, որը նպատակ ունի աշխատանքային հանդիպման ձեւաչափում քննարկել ծրագրի ընդլայնման հետագա քայլերը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին