Կումայրի կենտրոնի զարգացման նախագիծ կմշակվի - Mediamax.am

2659 դիտում

Կումայրի կենտրոնի զարգացման նախագիծ կմշակվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է փորձնական նախագիծ մշակել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման համար:

«Հաշվի առնելով Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը եւ ակնկալելով մասնագիտացված խորացված գործընթաց՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ մինչեւ հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս եւ մշակել դրա մանրամասն հատակագծման եւ ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Նախագծային աշխատանքների համակարգման նպատակով վարչապետը հանձնարարել է աշխատանքներում ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի արվեստանոցի ղեկավար Սաշուր Քալաշյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին