Ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված կլինեն թվային տեխնոլոգիաներին - Mediamax.am

4979 դիտում

Ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված կլինեն թվային տեխնոլոգիաներին


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆրանկոֆոնիայի միջոցառումներ կանցկացնի մարտի 15-30-ը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ միջոցառումները կանցկացվեն ամբողջ երկրում՝ ՀՀ արտգործնախարարության հովանու ներքո։

 

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտնել է, որ Ֆրանսիայի դեսպանությանը միացել են Շվեյցարիայի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի եւ Լիբանանի դեսպանությունները։

 

Ֆրանսիայի դեսպանության մշակութային եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն էլ նշել է, որ մշակվել է բավական հարուստ եւ հագեցած ծրագիր։

 

«Այս տարվա առանցքային թեման տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաներն են։ Այս թեման չափազանց հետաքրքիր է թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար»,-ասել է նա։

 

Դեսպանության ներկայացուցչի խոսքով՝ այս տարվա ֆրանկոֆոնիայի միջոցառումների առանձնահատկություններից է Երեւանում կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին