ԵԽ. Հայաստանում շարունակում է աճել կալանավորների թիվը - Mediamax.am

6159 դիտում

ԵԽ. Հայաստանում շարունակում է աճել կալանավորների թիվը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի քրեական վիճակագրության տարեկան զեկույցի համաձայն, Հայաստանում կալանավորների թիվը շարունակում է աճել։

Այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ վերջին տասը տարիների ընթացում անազատության մեջ գտնվողների թիվը ամենաշատն է աճել։

 

2015թ.  Հայաստանում ընդհանուր առմամբ եղել է 3 888 կալանավոր, այսինքն, յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին  է հասնում 129.7 կալանավոր, ինչը բարձր է ԵԽ-ի միջին ցուցանիշից (115.7)։

 

ԵԽ-ում նշել են, որ 2005 թվականից սկսած այս ցուցանիշը Հայաստանում աճել է 48%-ով։

 

«Այսպիսով՝ Հայաստանը Թուրքիայի (191%), Ալբանիայի (90%), Սան Մարինոյի (79%), եւ Մակեդոնիայի (61%) հետ միասին դասվում է այն երկրների շարքին, որտեղ վերջին 10 տարիներին անազատության մեջ գտնվողների թիվն ամենաշատն է աճել»,- նշված է զեկույցում։

 

Հայաստանում կալանավորների թիվն ընդհանուր առմամբ աճել է 38%-ով։

 

Զեկույցում ասվում է նաեւ, որ Հայաստանում կալանավայրերի վարչակազմին հատկացված բյուջեն 2013թ. կազմել է 14 664 610 եվրո։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր կալանավորի համար օրական ծախսվում է 10.3 եվրո, ինչը գրեթե 5 անգամ քիչ է ԵԽ-ի միջին ցուցանիշից (52.36 եվրո)։

 

ԵԽ-ում նաեւ արձանագրել են, որ Հայաստանի կալանավայրերում մահացության մակարդակն ամենաբարձրն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին