Ներկայացվել է Էրեբունի միջնաբերդի մասնակի վերականգնման նախագիծը - Mediamax.am

2674 դիտում

Ներկայացվել է Էրեբունի միջնաբերդի մասնակի վերականգնման նախագիծը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը ներկայացրել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման եւ այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երեւանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք  ծրագիրը  նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:  

 

Մեդիամաքսը Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման եւ ամֆիթատրոն կառուցելու ծրագրին անդրադարձել էր 2015 թվականի մայիսին:

 

Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները ներկայացրել են հնավայրի ցանկապատման եւ անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման եւ ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի եւ ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի եւ սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը:

 

Գագիկ Գյուրջյանը նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:

 

Հանդիպմանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նախագծի հեղինակային խմբի անդամները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին