Արամյանցի տունը կվերանորոգվի «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ - Mediamax.am

3899 դիտում

Արամյանցի տունը կվերանորոգվի «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայի տունը կվերանորոգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Տաշիր» հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ:

 

«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն եւ Ախթալայի այցեքարտ»,- ասել է ՀՀ վարչապետը Արամյանցի տուն կատարած այցելության ընթացքում:

 

Հիշեցնենք, որ Միքայել Արամյանցի ամառանոցը, ՀՀ կառավարության որոշմամբ, ընդգրկվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում եւ ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին