Մարտի 13-19-ի նախընտրական լավագույն ցիտատները - Mediamax.am

exclusive
3688 դիտում

Մարտի 13-19-ի նախընտրական լավագույն ցիտատները


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքսը իր մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի միջոցով առանձնացրել է նախորդ շաբաթվա առավել հետաքրքիր նախընտրական ցիտատները:

 

Իրինա Հովակիմյան, ՀԿԿ

 

«Եկեք հարցին ավելի ճիշտ մոտենանք, Թրամփը, որ դարձավ ԱՄՆ նախագահ այդ տարիքում, հիմա ԱԺ մտնելն այդ տարիքում այդ ինչ մի մեծ պրոբլեմ է: Բոլորն էլ գիտակից մարդիկ են, գիտեն մտածել, խոսել, օգնել մյուսներին»:

 

Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածուն պատասխանում է լրագրողների այն դիտարկմանը՝ թե ինչ են անելու ՀԿԿ գործազուրկ, թոշակառու թեկնածուները ԱԺ-ում:

 

Զոհրաբ Զոհրաբյան «Ծառուկյան» դաշինք

Լուսանկարը` Անձնական արխիվից

«Տեսանք չէ՞, որ Դոնալդ Թրամփը ընտրվեց նախագահ. ինքը, լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, մտավ քաղաքականություն, փորձեց իր երկրի համար փոփոխություններ անել, նոր մոդել բերեց: Գագիկ Ծառուկյանին կոնկրետ համեմատում եմ Դոնալդ Թրամփի հետ»:

 

Թեկնածուն այս մասին ասել է նախորդ շաբաթ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Գագիկ Ծառուկյան, «Ծառուկյան» դաշինք

Լուսանկարը` Photolure

«Մարդը պետք է «ֆոկուսչիկ» լինի, որպեսզի ապրի ամսական 16 հազար դրամով եւ վճարի գազի, էլեկտրաէնեգրայի ու ջրի համար»:

 

Ապարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

 

Աղվան Վարդանյան, ՀՅԴ

Լուսանկարը` Photolure

«Դժվար է, բայց միաժամանակ հեշտ, որովհետեւ ընտրությունը համեմատություն է: Եթե նույնիսկ գնում ես աղջիկ ուզելու, նայում ես այդ աղջկա ընտանիքը, գերդաստանը, կենսագրությունը, մարմնական առավելությունները, թերությունները, խասիաթը: Նույնը քաղաքական ուժերն են»:

 

Հատված Աջափնյակում Աղվան Վարդանյանի նախընտրական ելույթից:

 

Արմեն Մարտիրոսյան, ՕՐՕ դաշինք

Լուսանկարը` Photolure

«Դուք չեք ընտրում ոչ Վիգեն Սարգսյանին, ոչ Արփինե Հովհաննիսյանին եւ ոչ էլ Տարոն Մարգարյանին: Իրենք որոշում կայացնողներ չեն, իրենք ուղղակի որպես շատ գեղեցիկ դեմքեր են, բերել այդ եռյակում դրել են: Ինչպես «Խաթաբալա» կինոյում են ցույց տալիս՝ «Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու…»

 

Հատված Կապանում Արմեն Մարտիրոսյանի նախընտրական ելույթից:

 

Տիգրան Արզաքանցյան, ՀՀԿ

Լուսանկարը` Photolure

«Էս ազգին ընենց են անում, հագցնում են իրար, կեսը՝ «Բարգավաճ», կեսը՝ «Դաշնակցություն», կեսը՝ «Ժառանգություն»։ Տո մենք շուտվա ժառանգ ենք, մեր կողքին եղեք, խասկցեք իրար, գործերը տանենք առաջ.... Գիտե՞ս ինչքան դժվար ա մարդու ուղեղը փոխել, ընենց մարդիկ կան, որ մարդու հաջողությունից տխրում են։ Մի՛ տխրեք, մի՛ եղեք նեգատիվ, նեգատիվը սարքած իրանցը ձվածեղ՝ սաղ օրն ուտում են: Եղեք բարի, լավ ցանկացող, որ Աստված ձեր դեմը դուռ բացի։ Չար մարդու դեմ, տեսե՞լ եք, դուռ բացվի»:

 

Գավառի Արծվաքար թաղամասում հանրապետական թեկնածում պատասխանել է բնակիչների այն հարցին, թե ինչու կուսակցությունները չեն համախմբվում եւ ժողովրդին դուրս բերում ճգնաժամից:

 

Գագիկ Ծառուկյան, «Ծառուկյան» դաշինք

 

«Մինչև այստեղ հասնելը, 10 տեղ ճանապարհները փակել են, մարդիկ ասում էին՝ փրկեք, պարոն Ծառուկյան: Ես պատրաստ եմ փրկելու, ճանապարհն էլ գիտեմ, ուղղությունն էլ գիտեմ, ցանկությունն էլ ունեմ: Ես պարտք ունեմ ձեզ տալու, այլ ոչ թե բարեգործություն, համակարգ եմ փոխելու»:

 

Հատված Գյումրիում Գագիկ Ծառուկյանի նախընտրական ելույթից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին