«Այո»-ն օգնում է Հրազդանի հատուկ կարիքներով երեխաներին - Mediamax.am

1581 դիտում

«Այո»-ն օգնում է Հրազդանի հատուկ կարիքներով երեխաներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հրազդանի «Երեխաների աջակցության հիմանդրամի» ու Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» բազմաֆինանսավորման հարթակի համատեղ ջանքերով տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել հիմնադրամի վերաբերյալ իրազեկվածությունը եւ ֆինանսական միջոցներ հայթայթել՝ ցերեկային կենտրոնի գործունեությունը շարունակելու համար։

Միջոցառմանը ներկա էին ցերեկային կենտրոնի շահառու երեխաներն իրենց ծնողների հետ ու կենտրոնի բարեկամները։

 

«Ցերեկային կենտրոնը մեծ դերն ու նշանակություն ունի Հրազդանի եւ հարակից շրջանների տարբեր հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների համար, որոնք կենտրոնի մասնագետների կողմից  կրթական, առողջապահական եւ սոցիալական խնամք են ստանում»,- ասել է Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամի» տնօրեն Կամո Առաքելյանը։

 

2017 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի շրջանակներում գործող ցերեկային կենտրոնը պետք է դադարեցներ գործունեությունը ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով, ուստի ՀՕՖ-ի «Այո» հարթակը հրատապ ծրագիր էր նախաձեռնել՝ աջակցելու Հրազդանի կենտրոնին։ Մինչ «Այո»-ն փորձում է ֆինանսական միջոցներ հայթայթել, ՀՕՖ-ի աջակցությամբ կենտրոնը կշարունակի գործել եւս 3 ամիս։

 

«Ֆինանսավորման դադարեցումից հետո երեխաները կանգնել էին փակ դռների հետեւում։ Մենք փորձեցինք միջոցներ հայթայթել եւ դիմեցինք տեղական ու միջազգային կազմակերպություններ, սակայն միայն Հայ օգնության ֆոնդը մեզ ձեռք մեկնեց», - նշեց Կամո Առաքելյանը։

 

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել, կարող են նվիրատվություն կատարել «Այո» հարթակի միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին