Սուրբ Հարության տաճարում կվերաբացվի Սբ. Գերեզմանը - Mediamax.am

3128 դիտում

Սուրբ Հարության տաճարում կվերաբացվի Սբ. Գերեզմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մարտի 22-ին կկատարվի Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացումը:

Այս մասին հայտնում են Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց Միաբանությունից:

 

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ,

ըստ Ավետարանի, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը:

 

Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության տեղի եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում բյուզանդացի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Ամեն գիշեր ժամը 12-ից մինչեւ առավոտյան 7-ը, նախ հույները, ապա հայերը, հետո՝ կաթոլիկները Ս. Պատարագ են մատուցում Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա:

 

Դեռ նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր համարվող երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համաձայնության արդյունքում որոշվել էր մեկնարկել Սուրբ Գերեզմանի վերականգնման աշխատանքները, որը 1808 թ հրդեհից հետո որեւէ նորոգման չէր ենթարկվել:

 

Հայկական կողմից աշխատանքային խմբում ներառվել էր ճարտարապետ Իրինա Բադալյանը:

 

«Անցնող 11 ամիսների ընթացքին կատարվել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման, վերականգնողական, հնագիտական աշխատանքներ՝ Սբ. Յարութեան Տաճարի երեք իրավատեր եկեղեցիների անմիջական հսկողության ներքեւ: Ինչպես նախատեսված էր բոլոր աշխատանքները պիտի ավարտվեին նախքան 2017-ի Զատկական տոնակատարությունների մեկնարկը»,-հայտնում են միաբանությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին