Սեմ Սիմոնյանը ներկայացրել է միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը - Mediamax.am

7381 դիտում

Սեմ Սիմոնյանը ներկայացրել է միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանն այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը:

«Կարեն Կարապետյանը կարևորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը եւ ողջունել է Սեմ Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաև միջավայրի փոփոխությանը: Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը», - հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին