Երուսաղեմում վերաբացվել է Սուրբ Գերեզմանը - Mediamax.am

3031 դիտում

Երուսաղեմում վերաբացվել է Սուրբ Գերեզմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում այսօր տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացումը:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ արարողությանը մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Ներկա է եղել նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ բարձաստիճան այլ հյուրեր:

 

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը:

 

Անցած տարվա մայիսին Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաեւ հայ ճարտարապետները։

 

Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին