Բազմաբնակարանների կառավարման արդյունավետությունը կբարձրացվի - Mediamax.am

1903 դիտում

Բազմաբնակարանների կառավարման արդյունավետությունը կբարձրացվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգն անարդյունավետ է:

«Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել են մի շարք խնդիրներ՝ կապված բազմաբնակարանային ֆոնդի հետ, որտեղ հիմնական խնդիրը ոչ արդյունավետ կառավարումն է կամ դրա բացակայությունը, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես՝ տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ քաղաքացիների հիմնավոր բողոքներին»,- ասել է վարչապետը:

 

ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվել է երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել տեղեկատվությունˋ բազմաբնակարան շենքերի թվի, կառավարման ձեւի, ինչպես նաեւ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (տանիք, նկուղ, աստիճանավանդակներ) վերաբերյալ:

 

Քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է այս տեղեկատվության հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

Տարածքային կառավարման եւ զարգացման, արդարադատության նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին եւ Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է ստացված առաջարկների հիման վրա երկամսյա ժամկետում ներկայացնել առկա խնդիրների լուծման տարբերակները:

 

«Մենք կայացած համատիրություններ չունենք, դա կոլեկտիվ մարմին է, որտեղ եւ պատասխանատվություն եւ կառավարման որակ չկա: Պետք է ստեղծենք համատիրություն կառավարիչների ինստիտուտը»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին