Գյուղական ճանապարհները՝ կառավարության ուշադրության կենտրոնում - Mediamax.am

1727 դիտում

Գյուղական ճանապարհները՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, ներկայացնել սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ տեսլականը:

«Առկա է խիստ անհրաժեշտություն մեր ուշադրությունն ուղղել մարզային, համայնքային եւ գյուղական ճանապարհների նորոգման, հիմնանորոգման եւ ուղեւորափոխադրումների խնդիրներին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Տրանսպորտի նախարարին հանձնարարվել է նաեւ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել ու առանձնացնել այն ճանապարհները, որոնք անվտանգ են երթեւեկությունը կազմակերպելու համարˋ կառավարության աշխատակազմին ներկայացնելով համապատասխան առաջարկություններ:

 

Բացի այդ, տրանսպորտի նախարարությունը առաջարկություն կներկայացնի ֆինանսական միջոցների վերաբաշխման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սկզբունքը:

 

Վարչապետը հանձնարարել է նաեւ մեծ ուշադրություն դարձնել կամուրջների կառուցմանը՝ կոշտ մոտեցում ցուցաբերելով կապալառուի հետ աշխատանքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին