Դեյվիդ Մաքքենզին Հայաստանում կինոյի դպրոց կհիմնի - Mediamax.am

9501 դիտում

Դեյվիդ Մաքքենզին Հայաստանում կինոյի դպրոց կհիմնի


Դեյվիդ Մաքքենզը
Դեյվիդ Մաքքենզը

Լուսանկարը` http://www.digitalspy.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն առաջարկ է ստացել միջազգային ճանաչում ունեցող շոտլանդացի ռեժիսոր եւ սցենարիստ Դեյվիդ Մաքքենզիի կողմից՝ Հայաստանում հեռուստատեսության եւ կինոյի դպրոց հիմնելու վերաբերյալ:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ առաջարկի համաձայն՝ հայաստանյան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր կառույց:

 

«Դպրոցի հիմնման համար նախատեսվում է մինչեւ $ 5 մլն-ի ներդրում կատարել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Մշակույթի նախարարին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել Դեյվիդ Մաքքենզիի առաջարկը եւ բանակցելու նպատակով ռեժիսորին հրավիրել Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին