«Հեքիաթ պատմող» բարձեր՝ Թումանյանի թանգարանում - Mediamax.am

exclusive
6040 դիտում

«Հեքիաթ պատմող» բարձեր՝ Թումանյանի թանգարանում


Հակոբ Խալաթյանը
Հակոբ Խալաթյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Մարիա Ադամյանը
Մարիա Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան


Առանց տպագրական մեքենայի, հաստոցների ու ներկերի Թումանյանի թանգարանում ստեղծում են գրքեր: Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, թանգարանում բացվեց «Գրքի ատելյե»-ն: Այստեղից դուրս եկող գրքերը տպարանի «երես» չեն տեսնում, զգում են միայն մարդու ձեռքի ուժն ու ջերմությունը:

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

«Գիրքը պատրաստվում է մի քանի փուլով: Նախ` փափուկ բամբակի կտորից՝ սատինից, կարվում են թերթիկները: Այնուհետեւ դրանց վրա հատվածաբար, ընթեռնելի տառաչափով գրվում է հեքիաթը, հետո՝ վրայից ասեղնագործվում: Ամեն հատված ուղեկցվում է բովանդակությանը համապատասխան տեսարաններով, կերպարներով: Դրանք էլ պատրաստվում են բրդյա խիտ գործվածքից՝ ֆետրից: Անգամ կազմի կողային հատվածն է ձեռքով արվում, բայց այնքան գեղեցիկ ու մանրակրկիտ, որ չի նկատվում»,- պատմում է ատելյեի հիմնադիր Մարիա Ադամյանը, որը նաեւ էքսկուրսավար է:

Մարիա Ադամյանը Մարիա Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի աշխատակիցները խորհուրդներով օգնում են, բայց հիմնական աշխատանքը Մարիան է կատարում: Առաջին գիրքը՝ «Ճամփորդները» հեքիաթը, ավարտել է 20 օրում: Մինչեւ տարեվերջ նախատեսում են «փափուկ» տեսք տալ Թումանյանի եւս 5 հեքիաթի, որոնք այս տարի 110 տարեկան են դառնում: Հեքիաթները թեեւ երկար են, բայց ներկայացվում են առանց կրճատումների ու խմբագրման: Նաեւ պատվերներ են ընդունում. կարեւորը ծավալը չգերազանցի 10 էջը:

 

«Գիրքը քառակուսի է՝ 30 սանտիմետր: Թերթիկները լցվում են սինդեպոնով, եւ շատ փափուկ է ստացվում: Փոքրիկի համար այն կարող է բարձ ծառայել, որը հեքիաթ է պատմում, փոքրիկը կարող է հեքիաթում քնել, ճանապարհորդել հեքիաթային աշխարհով»,- ասում է Մարիան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ատելյեն այցելուների համար տեսանելի վայրում է, թեեւ մշտապես չի գործում:  Մարիան փորձում է համատեղել էքսկուրսավարի աշխատանքը: Եթե ցանկացողներ լինեն, կարող են նաեւ պատրաստման ընթացքին մասնակցել: Ձեռագործ գրքերը եզակի են, չկրկնվող:

 

«Ամեն գիրք բացառիկ է, որովհետեւ կրկնօրինակել դժվար կլինի: Եթե մի քանի հոգի ձեռք բերի «Սուտասանը» հեքիաթը, հաստատ մեկը մյուսից կտարբերվի», - ասում է նա:

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Առաջին գիրքը՝ «Ճամփորդները», Թումանյանի ծննդյանը օրը դրվել է աճուրդի՝ 5 000 դրամ նախնական արժեքով:  Վաճառվել է 11 հազար դրամով: Հասույթը գցել են թանգարանում տեղադրված արկղը, որում հավաքված գումարը տրամադրելու են անցյալ տարի ապրիլին Թալիշում վիրավորված եւ մեկ ոտքը կորցրած Նորայր Զախարյանի ընտանիքին՝ կենցաղային խնդիրներ լուծելու համար:

Հակոբ Խալաթյանը Հակոբ Խալաթյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Գնորդն էլ՝ քամանչահար Հակոբ Խալաթյանը որոշել է գիրքը նվիրել թանգարանին: Այսօր, մարտի 23-ին՝ Թումանյանի մահվան օրը, ձեռագործ «Ճամփորդները» վերադաձավ թանգարան:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին