ՀՀ նախագահը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին - Mediamax.am

5797 դիտում

ՀՀ նախագահը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության եւ դրա հետեւանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

«Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսեւորման դեմ պայքարում:

 

Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին