Մեկնարկել է «Ճանաչենք Սարոյանին» դասախոսությունների շարքը - Mediamax.am

2241 դիտում

Մեկնարկել է «Ճանաչենք Սարոյանին» դասախոսությունների շարքը


Վիլյամ Սարոյանը
Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` http://www.fresnobee.com


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 23-ին Սարոյանի անվան թիվ 138 դպրոցում մեկնարկել է «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքը:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից կազմակերպված շարքի առաջին դասախոսությունը՝ «Սարոյանի մուտքը հայ թատրոն», կարդաց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Անուշ Ասլիբեկյանը: Նա աշակերտներին պատմեց Սարոյանի հայտնի եւ անհայտ դրամաների մասին, ներկայացրեց գրողի ունեցած դերը համաշխարհային դրամատուրգիայում, ինչպես նաեւ խոսեց 1961 թ. Հայաստանում Վ. Աճեմյան կողմից առաջին անգամ բեմադրված Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մասին՝ ցուցադրելով հատվածներ բեմադրությունից:

 

Հիմնադրամը նախատեսում է դասախոսությունները անցկացնել նաեւ հետեւյալ կրթական հաստատություններում.

 

1.    Երեւանի Վ. Սարոյանի անվան №138 հիմնական դպրոց

2.    Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ

3.    Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

4.    Երեւանի պետական համալսարան

5.    Հայ-ռուսական սլավոնական համալսարան

6.    Հայաստանի ամերիկյան համալսարան:

 

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը հյուրընկալելու է երկու արտասահմանցի սարոյանագետների՝ Գրանադայի համալսարանի ամերիկյան գրականության ամբիոնի դասախոս Մաուրիսիո Դը Ագիլերա Լինդեին եւ Ֆրեզնոյի համալսարանի պրոֆեսոր Բարլօ Տէր Մուգրդեչիանին:   

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին