Գաֆէսճեան կենտրոնը ներկայացնում է «բազմաչափ» Ռուդոլֆ Խաչատրյանին - Mediamax.am

6140 դիտում

Գաֆէսճեան կենտրոնը ներկայացնում է «բազմաչափ» Ռուդոլֆ Խաչատրյանին


Լեւոն Աբրահամյանը` իր դիմանկարի հետ
Լեւոն Աբրահամյանը` իր դիմանկարի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Եսայանցը եւ Մոկո Խաչատրյանը
Արմեն Եսայանցը եւ Մոկո Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոկո Խաչատրյանը
Մոկո Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լեոնարդոյի ոգին վերածնվել է»,- բացականչել է Երվանդ Քոչարը՝ տեսնելով 4-րդ դասարանի կրթությամբ 14-ամյա Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները: Պատանի նկարիչը Լեոնարդո Դա Վինչիի անունն անգամ չէր լսել: Խաչատրյանին Քոչարն ինքն էր հրավիրել արվեստանոց՝ նկատելով այգում նստած ծերուկների գծանկարներ անելիս: Իր ստեղծագործական ճանապարհը Ռուդոլֆ Խաչատրյանը բաժանում էր 12 ուղղությունների, որոնք շաղկապվելով՝ դարձան բազմաչափ օբյեկտ:

 

Անցումը մի ուղղությունից մյուսը, տարբեր գեղարվեստական շրջափուլերն ու ստեղծագործական 50 տարիների պատկերը ներկայացված է մարտի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությանը: Այն նվիրված է մեծանուն նկարչի 80-ամյա հոբելյանին եւ գործելու է մինչեւ հունիսի 4-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցանկացած մեկը, եթե այս աշխատանքներն առանձին-առանձին տեսնի, կարող է զարմանալ, որ սա մի մարդու ստեղծագործություն է, որովհետեւ շատ դեպքերում դրանք արմատապես տարբերվում են թեՙ տեխնիկայով, թեՙ գեղագիտությամբ, թեՙ փիլիսոփայական որոշակի շերտերով: Շատերը Ռուդոլֆ Խաչատրյանի ճանաչում են իրապաշտական աշխատանքներով, որ արել է 1970-1980-ական թվականներին: Խոսքը հատկապես նոր տեխնիկայի՝ լեւկասի վրա սեպիայով արված նկարների մասին է: Դրանց կողքին կարելի է տեսնել, թե ինչպիսի ճանապարհ է անցել 1950-1960-ական թվականներին, ինչպիսի ազդեցություն է կրել Երվանդ Քոչարից, ինչպիսի մետամորֆոզներ է ապրել իր ստեղծագործությունը 1980-1990-ականներին, երբ ապրել է Լոնդոնում: Եվ երբ այդ ամբողջը միահյուսվում է, հանգում է եռաչափ աշխատանքների: Ինքը դրանք կոչում է բազմաչափ օբյեկտներ»,- ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը:

Արմեն Եսայանցը եւ Մոկո Խաչատրյանը Արմեն Եսայանցը եւ Մոկո Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մահվանից 10 տարի անց սա Ռուդոլֆ Խաչատրյանի առաջին ցուցահանդեսն է: Այն ընդգրկում է աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահից եւ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանից, նաեւ 3 մասնավոր հավաքածուներից, այդ թվում՝ ընտանեկան: Ներկայացված են նաեւ նկարչի առավել  հայտնի՝ լեւկասի վրա արված աշխատանքները, որոնք միջնադարում օգտագործում էին սրբապատկերների համար: Ռուդոլֆ Խաչատրյանն այս տեխնիկային դիմեց, երբ թուղթն ու մատիտն արդեն բավարար չէին մտքերն ու ցանկություններն արտահայտելու համար: Մի անգամ լեւկասի վրա աշխատող նկարչին խնդրեց՝ «նվիրիր ինձ այդ սպիտակ տախտակը»: Մի քանի ամիս արվեստանոցում պահելուց հետո, դրա վրա ինքնադիմանկար արեց. «…ու տեսա, որ հրաշք բան է, որովհետեւ թուղթը մեռած նյութ է, իսկ լեւկասն իր մեջ կրում է կավիճ՝ կենդանի մի գույն: Եւ սկսվեց մի նոր արվեստ»:

 

Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրը՝ Մոկո Խաչատրյանը նկարչուհի է: Ասում է՝ դժվար է այդպիսի հայր ունենալով՝ ստեղծել սեփական արվեստը. ընկճվում ես: Հորից երկու կարեւոր բան է ժառանգել՝ լույսի զգացողությունը եւ բազմաչափ մտածելակերպը:

Մոկո Խաչատրյանը Մոկո Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ավելի շատ ընկերներ ենք եղել, քան՝ հայր եւ դուստր: Շատ զրուցել ենք, որը ամենամեծ հուշն է ինձ համար: Ցավալի է, որ այն ժամանակ իր ասածից շատ բաներ ինձ անհասկանալի էին: Հիմա, երբ կայացած արվեստագետ եմ, ուղեղումս մի միտք է ծագում, ես ուզում եմ կիսվել, գիտեմ, որ ինքը դա կհասկանա, որովհետեւ մենք շատ նման ենք եՙւ արտաքնապես, եՙւ ոգով: Ցավալի է, որ ես բաց եմ թողել այդ պահը»:

Լեւոն Աբրահամյանը` իր դիմանկարի հետ Լեւոն Աբրահամյանը` իր դիմանկարի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուդոլֆ Խաչատրյանի՝ տարբեր շրջանների աշխատանքներում կարելի է առանձնացնել մշակութաբան Լեւոն Աբրահամյանի դիմանկարը: Մոտ ընկերներ էին, հաճախ էր լինում Խաչատրյանի արվեստանոցում. « դրա համար ինձ շատ է նկարել, ոչ թե որովհետեւ կերպար եմ: Բոլորը չեն նստի երկար, իսկ ես սիրում եմ նստել ու գործ չանել»,- ծիծաղում է Լեւոն Աբրահամյանը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին