Վարչապետը անակնկալներ ունի մատուցելու, վստահ է Ս.Կարապետյանը - Mediamax.am

2575 դիտում

Վարչապետը անակնկալներ ունի մատուցելու, վստահ է Ս.Կարապետյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր Երեւանում ասել է, որ իրեն «նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը»:

Այսօր «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զրուցել են լրագրողների հետ:

 

«Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը:

Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի մատուցելու: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը», - ասել է Սամվել Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին