ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ հրշեջ ջոկատների վերազինմանը - Mediamax.am

2241 դիտում

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ հրշեջ ջոկատների վերազինմանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին է տրամադրվել հրդեհաշիջման նոր հանդերձանք եւ գույք:

«Այսպիսի սարքավորումներ եւ հանդերձանք մենք դեռեւս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի եւ մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, եւ, առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում»,- ասել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում այսօր կայացած գույքի հանձնման արարողությանը:

 

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ ընդգծել է, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում:

 

«Տարիների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը եւ այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տեւական համագործակցության շրջանակում»,- ասել է դեսպանը:

 

Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը եւ հանդերձանքը կբաշխվեն Մասիսի, Արտաշատի, Սիսիանի եւՄեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատների միջեւ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին