RESTART ցուցահանդեսը ներկայացնում է սիրիահայերի հաջողությունները - Mediamax.am

4424 դիտում

RESTART ցուցահանդեսը ներկայացնում է սիրիահայերի հաջողությունները


Լուսանկարը` GIZ/ Տաթեւ Մնացականյան

Լուսանկարը` GIZ/ Տաթեւ Մնացականյան

Լուսանկարը` GIZ/ Տաթեւ Մնացականյան

Լուսանկարը` GIZ/ Տաթեւ Մնացականյան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պատմության թանգարանում բացվել է «ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

 

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը»:

 

«Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից եւ հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է  սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը», - ասել է դեսպանը:

 

Մարտի 30-ից մինչեւ ապրիլի 12-ը լուսանկարները ցուցադրվելու են «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում, իսկ ապրիլի 13-ից մինչեւ ապրիլի 26-ը՝«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին