Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին - Mediamax.am

1679 դիտում

Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին


Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին, որին ուղեկցել է Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:

Իգնասիո Սանչես Ամորին ընդգծել է, որ Մայր Աթոռ իր այցը հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդին:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համար:

 

Գարեգին Բ-ն նաեւ վստահություն է հայտնել, որ առաքելության աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին