Ավտոճանապարհների վիճակը կբարելավվի - Mediamax.am

3209 դիտում

Ավտոճանապարհների վիճակը կբարելավվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների տեխնիկական վիճակը եւ առաջարկել դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերականեր:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է կատարել համապատասխան ֆինանսական վերլուծություն, մշակել առաջնահերթությունների վրա հիմնած հնգամյա ծրագիր եւ ներկայացնել կառավարության աշխատակազմին:

 

Նախարարը պետք է գնահատի նաեւ ճանապարհների շահագործման համար գործող պայմանագրերի վիճակը, ինչպես նաեւ մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական համակարգի ներդրման հնարավորությունը:

 

Մինչեւ հունիսի 1-ը նախարարը կառավարության աշխատակազմին պետք է  ներկայացնի նաեւ միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

 

«Հանձնարարում եմ նաեւ հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհային նշաններին, կապալառուների աշխատանքի որակին ու կարգապահությանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին