Չնախատեսված վայրերում աղբ թափողները կտուգանվեն - Mediamax.am

12349 դիտում

Չնախատեսված վայրերում աղբ թափողները կտուգանվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «Հայաստանում աղբահանության վիճակը ողբերգական է»:

«Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ եւ հարմարավետ դարձնելու մեր որդեգրված քաղաքականությունը՝ այսօրվանից մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,- կառավարության նիստում նշել է Կարեն Կարապետյանը: 

 

Արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություն՝ աղբահանության եւ սանիտարամաքրման ոլորտում իրավախախտումների համար հստակ պատասխանատվության նորմեր նախատեսելու, նախատեսված վարչական տույժերը խստացնելու ու ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Գործադիր մարմնի ղեկավարներին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում միջոցառումներ իրականացնել՝ նրանց ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության ու սանիտարական խնդիրների վերացման ուղղությամբˋ մշակելով աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ:

 

Ոստիկանապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանություն եւ պարեկապահակային ուժերով կանխել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:

 

«Անթույլատրելի վիճակ է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության վայրերին: Սեւանի եկեղեցու տարածքում եւ ճանապարհներին այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է այնտեղ զբոսաշրջիկ չտանել: Պետք է մաքսիմալ կոշտ լինել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին