ՄԻՊ. Ոստիկաններից շատերը չեն տիրապետում իրենց գործին - Mediamax.am

4866 դիտում

ՄԻՊ. Ոստիկաններից շատերը չեն տիրապետում իրենց գործին


 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ասել է, որ 2016 հուլիսյան իրադարձությունների ընթացում ոստիկանության ծառայողներից շատերի գործողությունները հակաօրինական են եղել։

Պաշտպանն ներկայացրել է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը։

 

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին այդ օրերին ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ։ 500-ից ավելի անձ ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել։

 

Արման Թաթոյանի խոսքով, զեկույցում կարմիր թելով անցնում են ոստիկանների կողմից թույլ տված ապօրինությունները։

 

«Ոչինչ չէր ենթադրում, որ ՊՊԾ գրավմանը հաջորդած հավաքները խաղաղ չէին լինելու, սակայն ոստիկանությունն իրականացրեց ապօրինի միջամտություն, ինչը նպաստեց լարվածության աճին»,- ասել է նա։

 

Պաշտպանի խոսքով, ապագայում նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի գործնական դասընթացներ կազմակերպել ոստիկանների համար, քանի որ «նրանցից շատերն ակնհայտորեն չեն տիրապետում իրենց պարտականություններին»։

 

Արման Թաթոյանը նշել է, որ զեկույցում առանձնահատուկ խիստ գնահատական է տրվել լրագրողների դեմ բռնության դեպքերին։

 

«Ակնհայտ է, որ լրագրողները թիրախավորված էին։ Նրանց նկատմամբ բռնություններն եղել են քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ, եւ զեկույցում պատասխանատվության հարց է բարձրացվում»,- ասել է նա: 

 

Զեկույցն ամբողջությամբ հայերեն եւ անգլերեն լեզուներով հասանելի է ՄԻՊ-ի պաշտոնական կայքէջում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին