Առնեդոյում տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը - Mediamax.am

2105 դիտում

Առնեդոյում տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղադրվել եւ օծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Խաչքարը տեղադրվել է քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում:

 

Արարողությանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը եւ Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Ավետ Ադոնցը նշել է, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, միեւնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից եւ չկրկնելու անցյալի սխալները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին