«Զիլ Զառին» առաջինը տիրացավ Վահե Կիրակոսյանը - Mediamax.am

2998 դիտում

«Զիլ Զառին» առաջինը տիրացավ Վահե Կիրակոսյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այլ Կերպ» ընկերության ու Մեդիամաքսի «Առաջինը տիրացիր Զիլ Զառին» համատեղ մրցույթի հաղթող է ճանաչվել դպրոցական Վահե Կիրակոսյանը Երեւանից։

 

Մրցույթի ինը մասնակիցներից նա է ամենաճիշտը պատասխանել հարցերին։

 

***

 

1. Քանի՞ տարբերակով կարող եք բացատրել «Զիլ Զառ» խաղի բառերը եւ որո՞նք են դրանք:

 

5 տարբերակ. ցույց տալ ժեստերով, հակառակ կարդալ, նկարել, պատասխանել «այո» կամ «ոչ», բացատրել:

 

2. Խաղի նկարագրության մեջ ասված է, որ «Զիլ Զառ» խաղալու համար պետք է լինել «մի քիչ …» եւ թվարկվում են մի քանի մասնագիտություն եւ ունակություն: Փորձեք գուշակել դրանք. եթե ոչ բոլորը, ապա՝ մի քանիսը:

 

-Դերասան:

 

-Լեզվաբան:

 

-Նկարիչ:

 

(Խաղի պաշտոնական նկարագրության մեջ կան եւս երկու բնորոշումներ՝ քննիչ եւ սոփեստ):

 

3. Նվազագույնը քանի՞ մարդ կարող է խաղալ «Զիլ Զառ»:

 

4

 

4. Քանի՞ տեսակ քարտեր կան «Զիլ Զառ» խաղում:

 

2

 

***

 

Ապրիլի 25-ին Մեդիամաքսի գրասենյակում մրցանակը հաղթողին հանձնեցին «Այլ Կերպ» ընկերության համահիմնադիր Սոֆյա Խաչատրյանը եւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

 

«Այլ Կերպ» ընկերության ներկայացուցիչը շնորհավորեց հաղթողին եւ հույս հայտնեց, որ Վահեն եւ նրա ընկերները կհավանեն նոր խաղը։

 

«Տպավորված ենք, որ կարողացել ես պատասխանել բոլոր հարցերին, չնայած խաղի մասին բաց տեղեկատվություն դեռեւս չկա»,- ասաց Սոֆյա Խաչատրյանը։

 

«Փաստացի դու առաջին մարդն ես խաղի հիմնադիրներից հետո, ով տիրանում է «Զիլ Զառ» խաղին, ինչը, անշուշտ, հպարտանալու եւ նույնիսկ պարծենալու առիթ է։ Շնորհավորում ենք եւ մաղթում հետաքրքիր ժամանց», - ասաց Դավիթ Ալավերդյանը։

 

 «Այլ Կերպ» ընկերությունը շուկա է հանելու իր նոր՝ «Զիլ Զառ» խաղը ս.թ. ապրիլի 26-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին