Շաբաթվա քաղաքական ցիտատները - Mediamax.am

exclusive
3161 դիտում

Շաբաթվա քաղաքական ցիտատները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Մեդիամաքսը իր մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի միջոցով առանձնացրել է նախորդ շաբաթվա առավել հետաքրքիր հետընտրական ցիտատները:

 

Հրաչիկ Աբգարյան

 

«Մաղարիչ եմ արել, որ էդքան ձեն եմ հավաքել, ես չէի էլ պատկերացնի, որ էդքան ձեն կհավաքեի:

 

Դե, ո՞նց չդնեի, ազգիս վիճակը ծանր է, մտածում էի՝ մի բանով օգնեմ, բայց պարզվեց՝ ազգի վիճակը լավ է, խնդիր չկա, ամեն ինչ ապահով, ի՞նչ է եղել որ»:

 

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածնի նախկին քաղաքապետը խոսել է իր ստացած 702 ձայնի մասին:

 

Սարգիս Հովհաննիսյան

 

«Ճիշտն ասած, որ Հանրապետականը կհաղթեր, չէի պատկերացնում, բայց մալադեց։ Ընդհանուր կրեց էլի։ Ռեյտինգային մաքուր ընտրություն ա եղել, բարձր ցուցանիշներով ընտրվել են։ Ժողովուրդը ձայն ա տվել։ Շատ ուժեր թող ձայն հավաքեին, ընտրվեին, ո՞վ ա մեղավոր, ուրեմն լավ ծրագիր չեն ասել, ժողովուրդը հարմար չի գտել։ Արդար ընտրություն էր, անարդար բան եղե՞լ ա։»:

 

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում:

 

Առաքել Մովսիսյան

Լուսանկարը` PAN Photo

«Ես հո պատգամավոր դառնալու համար չեմ տառապել կամ ապրել: Նույն ձեւի՝ որպես Շմայս, ապրում եմ, գոյություն ունեմ, նույն ձեւի ապրում եմ եւ շարունակելու եմ ապրել:

 

Ես չէի պատկերացնում... 27 տարվա մեջ առաջին անգամ հազիվ սկսել եմ հանգստանալ: Ես չէի պատկերացնում, որ այդքան տարիներ շատ ծանր կյանք եմ ապրել: Ամեն օր սրա հարցերով, նրա հարցերով, իսկ հիմա հանգիստ իմ շրջապատով, իմ առօրյա կյանքով, իմ ժողովրդին, իմ տարածաշրջանին ինչով կարողանում եմ՝ օգտակար եմ լինում: Միշտ իրենց կողքին եմ, ես քաղաքում տուն չունեմ, գյուղում եմ ապրում: Արդեն սկսել եմ ֆուտբոլ խաղալ:

 

Նոր եմ սկսում, նոր եմ զգում, որ կարելի է առողջ ապրելակերպով ապրել: Լուրջ եմ ասում, մի վայրկյան չմտածես, թե ընկճվել եմ, որ դեպուտատ չեմ անցել: Շնից ծնված լինեմ՝ մի վայրկյան չկասկածես: Չէի պատկերացնում, որ կյանքը լավ կյանք է, նոր եմ զգում, որ ազատության մեջ եմ»։

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

 

Հակոբ Հակոբյան, «Ծառուկյան» դաշինք

Լուսանկարը` Photolure

«Թեկնածուներին ընտրելիս պետք է հասկանան՝ էդ մարդը կարո՞ղ է խորհրդարանում ընդդիմություն աշխատել, կկարողանա՞ իր աշխատելով բարձրացնել «Ծառուկյան» դաշինքի հեղինակությունը, կարո՞ղ է ելույթներ ունենալ, հայտարարություններ անել, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել, կառավարությանը հարցեր տալ ժողովրդի դարդուցավից: Այս ամենը շատ կարեւոր է: Այնպես չի, որ մանդատը վերցնում ես ու գնաս: Մենք գիտենք, որ շատ չորգլուխ եւ չհասկացող պատգամավորներ ենք ունեցել, որոնք անհասկանալի մարդիկ են եղել: Հիմա նման մարդկանց մի անգամ էլ ԱԺ թողնելով՝ նորից գցելու ենք ԱԺ-ի հեղինակությունը: Ինձ թվում է՝ այս ամենից ելնելով՝ Ծառուկյանը ճիշտ որոշումներ կկայացնի:»:

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

 

Հակոբ Հակոբյան, ՀՀԿ

Լուսանկարը` PAN Photo

«Մեր ընտրողն ունեցել է իր կամքի ազատ արտահայտման ճանապարհն ընտրախուց մտնելու ժամանակ։ Նախընտրական գործընթացում յուրաքանչյուրը քարոզարաշավն իր ճանապարհով է սկսում, մեկը երգ է երգում, մեկը՝ պար պարում, մյուս տաշ-տուշ անում։ Իսկ վարչական ռեսուրսի կիրառումը...Վարչական ռեսուրսը... օրինակ՝ պետական պաշտոնյան իրավունք ունի զբաղվելու ընտրությամբ եւ իրավունք ունի ընտրվելու։ Սպառնալիքը նախընտրական պրոցես է, որը ընտրության արդյունքի վրա երբեք ազդել չի կարող»։

 

Lragir.am–ի հետ զրույցում:

 

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին