Հայտնի են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները - Mediamax.am

10299 դիտում

Հայտնի են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Հովհ. Թումանյանի թանգարանում այսօր աամփոփվել են «Ավրորա» գեղարվեստական առաջին մրցույթի արդյունքները: 1107 աշխատանքներից ժյուրին առանձնացրել է երեք գլխավոր մրցանակի արժանի գործեր, եւս երկու աշխատանքի հեղինակներ ստացել են հատուկ մրցանակ:

Գեղանկարի, քանդակի, փայտագործության, կերամիկական աշխատանքների, բատիկայի, թվային գրաֆիկական պատկերների միջոցով մրցույթի 7-14 տարեկան մասնակիցները արտահայտել են մարդասիրության, հերոսության, անձնվիրության եւ լուսավոր ապագայի հավատի գաղափարները:

 

«Խաղաղություն» անվանումով գեղանկարի համար առաջին մրցանակը ստացավ 7-ամյա Արփի Ղազարյանը, ով սովորում է Երեւանի Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում: Մեդիամաքսին նա պատմել է, որ իր նկարում պատկերված աղջկա ձեռքին Պիկասոյի խաղաղության աղավնին է:

 

«Խաղաղությունը պետք է Հայաստանին, որ բոլոր մարդիկ ուրախ լինեն»,-ասել է Արփին:

 

Երկրորդ մրցանակը 13-ամյա Սոֆյա Յակովլեւայինն է Ռուսաստանից: Երեւանի «Գասպարյան» արտ-ստուդիայի 11-ամյա սան Աննա Կոստանյանի գեղանկարն արժանցավ երրորդ մրցանակին:  Մասնագիտական ժյուրիի որոշմամբ, հատուկ մրցանակ ստացան նաեւ Ժասմինա Հովհաննիսյանը Ներքին Գետաշենից եւ 14-ամյա Ռուդոլֆ Ավանեսյանը Երեւանից:

 

Ժյուրիի անդամ, ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ասել է, որ բոլոր մասնակիցներն են արժանի առաջին մրցանակի, ժյուրին պարզապես իր սուբյեկտիվ գնահատականով առանձնացրել է մի քանիսին:

 

«Հավատացե՛ք, մենք՝ ժյուրիի անդամներս, մեծ հաճույք ենք ստացել, որովհետեւ տեսանք մեր երեխաների աշխարհը՝ վառ, գունեղ, կերպարներն ունեին ասելիք ու բնավորություն: Այս երեխաների մեջ սերմանված բարին եւ գեղեցիկը երբեք չեն կորչի, սա մեր գենոֆոնդն է, մեր մշակույթի հիմքը: Ինչպես շատ մարդկանց օգնությամբ 100 տարի առաջ մենք փրկվեցինք, այդպես էլ մեր երեխաները կփրկեն մեզ իրենց արվեստով, մշակույթով, որովհետեւ գորշություն ու անտարբերություն չկան այս պատկերներում: Միայն լավատեսություն է եւ բարություն»,- նշել է ժյուրին գլխավորող մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

 

«Ավրորա» գեղարվեստական մրցույթին աշխատանքներ են ներկայացվել Հայաստանի մարզերից, սփյուռքից: Մարդասիրության իրենց պատկերացումներով կիսվել են նաեւ այլազգի երեխաները:

 

«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում մեր տատիկների, պապիկների, մեծերի անունից, որոնց փորձեցին զրկել մանկությունից, ապրելու, արարելու, ուրախանալու հնարավորությունից: Այսօր այսպես ցույց ենք տալիս աշխարհին, որ մենք կանք եւ միշտ կլինենք, որովհետեւ արարող ենք»,- ասել է ժյուրիի անդամ, կոմպոզիտոր Մարինե Ալեսը:

 

Գեղարվեստական մրցույթների միջոցով «Ավրորա»-ն ընդլայնում է մարդասիրության գաղափարները կիսողների շրջանակը: Նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է, որ «Ավրորա»-ն դարձել է միջազգային մարդասիրական շարժում, որը սկսել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը: Տարեցտարի ավելանում են նախաձեռնության աջակիցները:

 

«Մեր թիմի անունից ստեղծագործական մրցույթների գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական խորհրդի անդամներին: 3 մարդ ծրագրին նայում են երեւի ամենակարեւոր 3 կետերից՝ Երեւանից, Կալիֆորնիայից եւ Մոսկվայից, որովհետեւ այս կետերում ամենաուժեղն է արտահայտված հայկական միտքը եւ ստեղծագործական ուժը. Մարինե Ալեսը՝ Երեւանից, Սալբի Ղազարյանը՝ Կալիֆորնիայից եւ Արթուր Ջանիբեկյանը՝ Մոսկվայից»:

 

Նկարչական նյութերի տեսքով նվերներ ստացել են մրցույթի բոլոր մասնակիցները: Իսկ հաղթողներին մրցանակներից բացի բացառիկ հնարավորություն է տրվել մասնակցելու մայիսի 28-ին Երեւանում կայանալիք 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

 

Մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքները Հովհ. Թումանյանի թանգարանում կցուցադրվեն մինչեւ մայիսի վերջ՝ «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների ամփոփումը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին