Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր օժանդակություն կստանա - Mediamax.am

7456 դիտում

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր օժանդակություն կստանա


Լուսանկարը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Իզմիրլյան հիմնադրամն այսօր նոր հուշագիր են կնքել Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

Կարեւորելով համագործակցության շարունակականությունը՝  նախարար Արտեմ Ասատրյանը  արժեւորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած 10 տարիների ընթացքում կատարված աշխատանքները եւ վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության  պայմանների եւ երեխաների կյանքի որակի բարելավմանը:

 

Հուշագրի համաձայն, Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն ավելի հասանելի եւ մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաեւ կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին