3311 դիտում

ՀՀ-ն միացել է ԵԽ Մշակութային սեփականության հանցանքի դեմ պայքարին


Լուսանկարը` http://www.theepochtimes.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն այսօր միացել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որն ուղղված է հնաոճ իրերի գողության եւ դրանք արվեստի շուկաներում վաճառքի դեմ։

Համաձայնագիրն ընդունվել է Եվրոպայի խորհրդի «Ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակում։

Այն քրեական պատասխանատվություն է նախատեսում հնաոճ իրերի անօրինական պեղումների, ներմուծման եւ արտահանման, ձեռքբերման եւ շուկաներում տարածման, ինչպես նաեւ համապատասխան փաստաթղթերի կեղծման դեպքում։

Կոնվենցիային միացել են նաեւ Կիպրոսը, Հունաստանը, Պորտուգալիան, Սան-Մարինոն եւ Մեքսիկան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am