Մարգարիտ Բարանկիցեն տպավորված է Արցախով - Mediamax.am

6467 դիտում

Մարգարիտ Բարանկիցեն տպավորված է Արցախով


Լուսանկարը` http://artsakhpress.am

Լուսանկարը` http://artsakhpress.am

Լուսանկարը` http://artsakhpress.am

Լուսանկարը` http://artsakhpress.am

Լուսանկարը` http://artsakhpress.am


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ:

Արցախպրեսը հաղորդում է, որ Արցախի մշակույթի նախարար Նարինե   Աղաբալյանը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի մարդասիրական   առաքելությունը.

 

«Արցախցիներս շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում օգնության ձեռք մեկնել   մարդկանց, ովքեր կորցրել են անգամ վերջին հույսը: Մենք բազում փորձություններ  ենք հաղթահարել: Այսօր Ձեր փորձով մեր երիտասարդներին կներկայացնեք, թե  ինչպես պետք է հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները»:

 

«Ես տպավորված եմ Արցախով եւ արցախցիներով: Տեսնելով այսքան շատ  երիտասարդներ՝ վստահությամբ  կարող եմ ասել, որ այս երկիրը պետք է ապրի ու   բարգավաճի»,- ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին