Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել - Mediamax.am

2543 դիտում

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել


Արամ Աթեշյանը
Արամ Աթեշյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:

Ինչպես հաղորդում է «Ակօսը», պատրիարքարանն այս կապակցությամբ ավելի ուշ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

 

Արամ Աթեշյանի հրաժարականն անհրաժեշտ նախապայման է Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացը մեկնարկելու համար:

 

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կարգին կարող եք ծանոթանալ Մեդիամաքսի «Պարզաբանում» բաժնում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին