Շենքերի տանիքները միասնական ոճ կունենան - Mediamax.am

11959 դիտում

Շենքերի տանիքները միասնական ոճ կունենան


Լուսանկարը` Paul Chibeba


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է շենքերի, շինությունների տանիքների եւ արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է բնակարանների ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններˋ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի ու այլ շինությունների տանիքների նկատմամբ միասնական պահանջարկ սահմանելու վերաբերյալ։

 

«Քաղաքաշինության, ճարտարապետության, ինչպես նաեւ զբոսաշրջության ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական մոտեցում, հատկապեսˋ շենքերի տանիքների մասով՝ ձեւ, գույն եւ այլն: Մեզ մոտ նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին