«Հրազդան» մարզադաշտը, «Հայփոստ»-ի ու «Հայֆիլմ»-ի շենքերը կվաճառվեն - Mediamax.am

4461 դիտում

«Հրազդան» մարզադաշտը, «Հայփոստ»-ի ու «Հայֆիլմ»-ի շենքերը կվաճառվեն


Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017-2020 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել պետական մասնաբաժին ունեցող 47 ընկերություն:

Նախագծի համաձայն՝ սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, այդ թվում՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր»-ը, Երեւանի ոսկերչական գործարանը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Արտակարգ իրավիճակների օդանավակայանը եւ այլն:

 

Կառավարության հիմնավորմամբ՝ նախագծի նպատակն է մասնավորեցման միջոցով նոր ներդրումներ ներգրավել այդ ընկերություններում եւ ապահովել ընկերությունների ֆինանսապես առողջ, բնականոն գործունեությունը, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով եւ ծրագրային միջոցներով:

 

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի փոխանցմամբ՝ ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին