«Հայաստան» հիմնադրամը մեզ կոգեւորի եւս 25 տարի, ասել է նախագահը - Mediamax.am

4384 դիտում

«Հայաստան» հիմնադրամը մեզ կոգեւորի եւս 25 տարի, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը եւ աշխատանքները «տպավորիչ են թե՛ քանակով եւ թե՛ որակով»:

Այս մասին նախագահն ասել է այսօր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստի ընթացքում:

 

«Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր եւ նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում եւս «Հայաստան» հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ «ոգեւորելով իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով եւ հստակ արդյունքներով»:

 

«Կյանքն առաջ է շարժվում եւ շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել եւ արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ եւ նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը զեկուցել է «Մարաթոն-2017»-ի մասին: Վերջինս նպատակաուղղված է լինելու Արցախում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը եւ արեւային էներգիայի կիրառմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին