Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են, ասել է նախագահը - Mediamax.am

2185 դիտում

Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւների եւ կոչումների շնորհման արարողությունը:

Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախագահը մի խումբ անձանց պարգեւատրել է պետական բարձրագույն պարգեւներով, շնորհել նաեւ պատվավոր կոչումներ: Պարգեւատրվածների թվում է նաեւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ մարզական փայլուն մրցելույթների եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար:

 

«Հայաստանը թեւակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը:

 

Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք եւ մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու եւ առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այսօր պարգեւատրված անձիք «արժանիների հերթափոխն են»:

 

«Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումներն ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն եւ շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:

 

Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք եւս ձեր ողջ ներուժը եւ ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «ՀՀ քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին