Սահմանամերձ համայնքների ԱԻՆ հենակետերը կկատարելագործվեն - Mediamax.am

5234 դիտում

Սահմանամերձ համայնքների ԱԻՆ հենակետերը կկատարելագործվեն


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը:

ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գերմանական կողմը կաջակցի Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործող հրշեջ-փրկարարական հենակետերի անձնակազմի վերապատրաստման եւ տեխնիկական զինման գործընթացում:

 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ սահմանամերձ համայնքների հենակետերում ծառայող փրկարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին եւ կարողանան փոխարինել պարամեդիկներին:

 

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաեւ հենակետերում կամավորական ուժերի ձեւավորմանն ու զարգացմանը:

 

Դավիթ Տոնոյանի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը:

 

Գերմանական կողմը կայցելի նաեւ սահմանամերձ գյուղերի հրշեջ-փրկարարական հենակետեր՝ տեղում նրանց կարիքներին ծանոթանալու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին